Գլխավոր Լրահոս

Մերձիրանական շիա խմբերը պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերն Իրաքից

Մերձիրանական շիա խմբերը պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերն Իրաքից

Իրաքի շիա խմբերը, որոնք կապված են Իրանի հետ, կոչ են արել Թուրքիային հեռանալ երկրի տարածքից․ այս մասին գրում է Ahval News-ը։

Անցյալ շաբաթ Թուրքիան Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողություն է սկսել, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, միտված է եղել Քրդստանի աշխաավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից գերեվարված թուրք խաղաղ բնակիչների ազատագրմանը։ 

Ըստ քրդական Rudaw կայքի՝ իրանամերձ Asayib Ehlilhak շիա կազմակերպությունը Իրաքի կառավարությանը կոչ է արել բացառել թուրքական արշավներն իր տարածքում, իսկ Թուրքիային՝ դուրս բերել իր զորքերը։

«Թուրքիան խախтում է աստվածային, մաքսային և միջազգային օրենքները։ Կոչ ենք անում Իրաքի կառավարությանը կանխարգելել նման խախտումները»,- հայտարարել է կազմակերպությունը։

Շիա այլ խմբեր նույնպես հանդես են եկել թուրքական ներխուժման դեմ։ Hezbollah al-Nujaba մերձիրանական խմբավորումը նույնպես քննադատել է Իրաքի կառավարությանը թուլության համար, որի հետևանքով Թուրքիան ոտնահարել է Իրաքի ինքնիշխանությունը։

«Եթե կառավարությունը շարունակի լռություն պահպանել, Իրաքի ժողովուրդը դուրս կգա նվաճողների դեմ և վճռականորեն դուրս կմղի նրանց»,- հայտարարել է խմբավորումը։

***

Իրաքում թուրքական գործողության մասին ավելի մանրամասն՝ ամփոփման մեջ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում