Գլխավոր Լրահոս

Մեր խնդիրն իշխանությունը միանձնյա վայելելը չէ. Աշոտյան

Մեր խնդիրն իշխանությունը միանձնյա վայելելը չէ. Աշոտյան

Ըստ Աշոտյանի` քաղաքականության մեջ ընկած են ոչ միայն շահեր, այլև` արժեքներ, և ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու վերջնական որոշում կայացնելիս պետք է հատկապես հաշվի առնի, որ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ, և հիմա քաղաքական համակարգի կառավարման վերադասավորությունը պետք է պայմանավորված լինի իրենց` նախագահական ընտրությունների հարցում քաղաքական կողմնորոշմամբ:

«Մենք ունեինք քաղաքական պատկեր, այդ փազլը հավաքված էր, սակայն որոշ քաղաքական գործիչներ փորձեցին խճճել այդ փազլը, բայց կարծում եմ, որ այսօր կարելի է հավաքել այդ խճանկարը»,- ասաց Աշոտյանը: Նրա դիտարկմամբ` թեպետ փորձում են տարաբնույթ լրատվական հոսքերով ազդել թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի որոշումների վրա, սակայն «ԲՀԿ-ի առաջնորդի շուրթերից չեն հնչել այնպիսի քաղաքական գնահատականներ, որոնք թույլ չեն տա այսօր համագործակցել»:

«Ի վերջո, պատգամավորները կլինեն 78, թե` 110, կարևոր է, բայց ճակատագրական չէ: ՀՀԿ-ն ինքն իրենով արդեն իսկ կարող է կազմել կառավարություն, այնպես որ քաղաքական համակարգը փակուղում չէ, և չի կարող լինել, քանի որ մենք ունենք հստակ լույսը թունելի վերջում»,- ասաց Աշոտյանը:

-         Ո՞ւմ է ձեռնտու կոալիցիա կազմելը,- հարցրեց հաղորդավար Նվեր Մնացականյանը:

-         Այսինքն…

-         Դե ո՞ւմ է ձեռնտու…

-         Կոռեկտ չեմ համարում վերլուծել, թե ինչ որոշումներ են կայացնելու քաղաքական ուժերը: Որովհետև այս հարցը միայն ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ-ին չի վերաբերում,- խուսանավեց Աշոտյանը:- Եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա և դառնա ընդդիմություն, դա մեզ համար շահեկան ընդդիմություն է: Բայց մյուս կողմից ԲՀԿ-ն մեզ համար նաև շահեկան գործընկեր է: Այսինքն` որևէ պարագայում մենք փակուղում չենք, և փակուղում չէ ՀՀ քաղաքացին:

-         Հանգստացրիք մեզ,- եզրափակեց հաղորդավարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում