Գլխավոր Լրահոս

Զվարճանքը կա, մնաց հացը

Զվարճանքը կա, մնաց հացը

Ընտրություններից հետո ստեղծված տարօրինակ քաղաքական լռության ֆոնին կարծես փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել կարևոր թեմաներից: Պաշտոնապես խորհրդարանում մեծամասնություն ստանալուց հետո ՀՀԿ-ն կանգնել է կառավարության ձևավորման խնդրի առաջ և ոչ մի կերպ չի համարձակվում միայնակ ստանձնել այդ պատասխանատվությունը, տնտեսության մեջ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, որոնք որոշակի ռիսկեր են պարունակում, Միգրացիոն գործակալությունը տվյալներ է հրապարակում, որոնք վկայում են արտագաղթի աճի մասին: Սակայն վերոհիշյալ խնդիրները հասարակական քննարկման առարկա չեն դառնում, իսկ իշխանություններն էլ խուսափում են հավուր պատշաճի մեկնաբանել իրավիճակը: Փոխարենը լրատվական շրջանակներում լայն քննարկման առարկա են դառնում գեյերի շքերթը, DIY ակումբի պայթեցումը: Այսօր էլ շրջանառության մեջ դրվեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի թեման:

Այս թեմաների «տաք» պահելու փորձերը հուշում են, որ պատահականության գործոնը այստեղ շատ քիչ է: «Ճշգրիտ» կանխատեսումներով փայլող սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը անիմաստ է, և նրա վարկանիշը 2,5 տոկոս է: Անկախ այդ տոկոսի ճիշտ կամ սխալ լինելուց, հասկանալի չէ, թե որքանով է ակտուալ այդ թեման շրջանառության մեջ դնելը, մանավանդ, որ ինքը՝ Քոչարյանը, նման ցանկություն չի հայտնել:

Միգուցե իշխանությունը, շահարկելով Քոչարյանի գործոնը, փորձում է ասել, որ «մենք վատն ենք, բայց Ռոբերտ Քոչարյանը մեզանից վատն է»: Այլ հարց է, թե այդ կոդը դեռ արդյունավետ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Իսկ գեյերի չկայացած շքերթի թեմայի մեջ իշխանական կերակրատաշտից սնվող հասարակական-քաղաքական գործիչների ներկայությունը հուշում է, որ իշխանությունը պարզապես «թամաշա» է սարքում՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հին հռոմեացիները համարում էին, որ ամբոխին պետք է «հաց ու զվարճանք»: Գործող իշխանությունները արդեն վաղուց ժողովրդին շփոթում են ամբոխի հետ, զվարճանքը կամ «թամաշան» ապահովում են, սակայն չեն կարողանում լուծել հացի խնդիրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում