Գլխավոր Լրահոս

Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ․ Զալկալիանի

Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ․ Զալկալիանի

Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, բիզնես կապերի, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը․ այս մասին մարտի 3-ին Անկարայում հայտարարել է  Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության՝ 3+3 (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան)  ձևաչափն ու երկկողմ հարաբերությունները:

Զալկալիանին, ողջունելով տարածաշրջանում «երկարատև» խաղաղություն հաստատելու Թուրքիայի մտադրությունը, առանցքային է համարել ձևաչափում երկրների միջև տարածքային ամբողջականության հարցը:

«Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանում, որը վերաբերում է երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշել է Զալկալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանը հանդիսանում է ագրեսոր պետություն և դժվար է պատկերացնել այս ձևաչափում տնտեսական որևէ համագործակցություն»:

Վրացական աղբյուրների համաձայն՝ պաշտոնական Թբիլիսին միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, բիզնես կապերի, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը:

Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «սատարում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Թուրքական Anadolu-ի հաղորդմամբ, պաշտոնյաները քննարկել են նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ կապերը․ Զալկալիանին հայտնել է, որ  Կասպից ծովի շրջանում համագործակցությունը մեծ նշանակություն ունի Թբիլիսիի համար:  Վրաստանն ու Թուրքիան խոսել են նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, ազատ առևտուր իրականացնելու և այլ թեմաների մասին:

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում