Գլխավոր Լրահոս

«Սարդարապատ» շարժումն անցնցում իշխանափոխություն է առաջարկում

«Սարդարապատ» շարժումն անցնցում իշխանափոխություն է առաջարկում

Խորհդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ դասական միջոցով իշխանափոխությունն անհնար է, քանի որ գործող վարչախումբը գնալով ավելի է կատարելագործում կեղծման մեխանիզմները: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը և ներկայացրեց իրենց շարժման մշակած «Այլընտրանքային ընտրությունների» նոր նախագիծը:

Նախագիծը ճանապարհային քարտեզ է, որով նախատեսվում է այլընտրանքային ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության և նոր հանրապետության հիմնադրման: Այն բաղկացած է երկու փուլից. «Առաջին փուլում հասարակության ակտիվ, կիրթ ներկայացուցիչներից ձևավորվում է խորհրդարանական գործառույթներ ունեցող ոչ լեգիտիմ մարմին, որը մշակում և կառուցում է նոր Հայաստանի տեսլականը: Երկրորդ փուլում կազմվում է հիմնադիր խորհրդարան, որը հենց այդ նոր Հայաստանի տեսլականը առաջ տանողն է: Հիմնադիր խորհրդարանը կնքում է պայմանագրեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի հետ: Այս կերպ կատարվում է բաց քվեարկություն: Եվ ապա հիմնադիր խորհրդարանը ստանում է լեգիտիմություն»,- պարզաբանեց Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ այլընտրանքային ընտրությունների հիմքում հասարակության գիտակցության ստեղծումն է: «Սա այն հավանական տարբերակն է, որով հնարավոր է անցնցում իշխանափոխություն իրականացնել»,- նշեց Չուգասզյանը:

Նրա կարծիքով՝ սխալ է ժողովրդին մեղադրել և նշել, որ անգաղափարական հասարակություն է: «Առանց գաղափարների հասարակություններ չեն լինում: Այլ հարց է, որ մեր ընտրությունները գաղափարների վրա չեն դասավորվում: Մենք իրական այլընտրանք ենք առաջարկում ժողովրդին: Մենք ունենք մոլորեցված ժողովուրդ: Եթե լույսը բացվեց, ժողովուրդը կգնա լույսի հետևից, մնում է այդ լույսը ստեղծել»,- ասաց նա:

«Մեկ մարդու ընտրությունը ոչինչ չի որոշելու այս երկրում: Մի խումբ է պետք լինի, որ տանի ժողովրդին: Պետք է ձևավորվի այնպիսի քաղաքական դաշտ, ուր կարող են ծնվել կուսակցություններ: Առաջիկա նախագահական ընտրությունները կարևոր չեն, այլ այս ժամանակն է կարևոր: Բացի փուչիկի տրաքումներից ոչինչ չի լինելու, մենք նորանոր փուչիկներ ենք տեսնելու քաղաքական դաշտում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հասարակությունը դինամիկ համակարգ է, որը փոփոխության մեջ է: «Պետք է հասաարակական գիտակցություն ստեղծել: Իհարկե, դա միանգամից չի լինի: Կան քննարկման ավելի կարևոր խնդիրներ, որոնք այսօր դուրս են մղվում, հասարակության ուշադրությունը շեղում են»,- ասաց Չուգասզյանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում