Գլխավոր Լրահոս

Թուրքիան վարկանշային նոր գործակալություն կստեղծի

Թուրքիան վարկանշային նոր գործակալություն կստեղծի

Էրդողանի համապատասխան հայտարարությունը հաջորդել է S&P-ի կողմից Թուրքիայի վարկանիշի «դրական»-ից «կայուն»-ի իջեցմանը, գրում է բրիտանական Financial Times-ը։

Գործակալությունում իջեցումը պայմանավորել էին Թուրքիայի մասնավոր սեկտորի կուտակած զգալի պարտքերով։ Բացի այդ՝ երկրում պահպանվում է ընթացիկ գործարքների բացասական սալդոն, որն անցած տարի աճել է 10%-ով, նշում էին S&P-ում։

Էրդողանի կարծիքով՝ գործակալության գնահատականը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ՀՆԱ-ի աճն անցած տարի կազմել է 8,5%, և վարկանիշի այս իջեցումը «գաղափարական» բնույթ է կրում։ Սեփական վարկանշային գործակալության ստեղծումը երկրին «զգալի օգուտներ» կբերի, վստահ է Թուրքիայի վարչապետը։

Էրդողանի կարծիքով՝ նոր գործակալության հաճախորդները պետք է լինեն ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային ընկերությունները։ Միաժամանակ՝ Թուրքիան կդադարի S&P-ին որպես լուրջ գործակալություն դիտարկել։ «S&P-ի որոշումները որևէ կերպ չեն անդրադառնա մեր շուկաների վրա, իսկ ահա մեր որոշումները կազդեն աշխարհում այս գործակալության հանդեպ դիրքորոշման վրա»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում