Քիչ առաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության գործադիր կոմիտեի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրսում հավաքված լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարեց, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, և կադրային հարցեր չեն քննարկվել: Նրա խոսքով՝ ամեն դեպքում, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի պաշտոնները կմնան ՀՀԿ-ի ձեռքում:
Ըստ ՀՀԿ խոսնակի ՝ համագործակցությունը շարունակվելու է «Օրինաց երկիր» կուսակցության հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ հարցին Շարմազանովը պատասխանեց, որ պատրաստ են քննարկելու բոլոր «առողջ» առաջարկությունները՝ անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր, թե իշխանական դաշտից կլինեն:
«Մենք հարգում ենք «ԲՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի քաղաքակիրթ որոշումները»,- ասաց Շարմազանովը: Հանրապետական կուսակցության հաջորդ նիստը կգումարվի մինչև մայիսի 31-ը:
Civilnet











