Գլխավոր Լրահոս

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը քրդամետ կուսակցությունը փակելու հայցով դիմել է ՍԴ

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը քրդամետ կուսակցությունը փակելու հայցով դիմել է ՍԴ

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) փակելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան:

«Կուսակցությունը վերածվել է պետության ամբողջականությանը հակասող գործողությունների կենտրոնի, որն ազգային որևէ հարցում Թուրքիային չի աջակցել, այլ եղել է հակադիր բևեռում»,- դատարանի որոշման մասին գրել է թուրքական Anadolu գործակալությունը: 

Հայցում մասնավորապես նշվել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջև որևէ տարբերություն չկա, և «վերջինս ահաբեկչական կազմակերպության քաղաքական շարունակությունն է»։

Սահմանադրական դատարան ուղարկված հայցում նշվել է Սելահաթթին Դեմիրթաշի, Փերվին Բուլդանի, Միթհաթ Սանջարի, Սեզայի Թեմելլիի, Սըրրը Սուրեյյա Օնդերի քաղաքական գործունեությունը արգելելու մասին:

Իշխող «Արդարություն ու Զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պարբերաբար հանդես են գալիս Թուրքիայի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը փակելու հայտարարություններով: Մարտի 17-ին ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն անվանել է «թուրքական ժողովրդավարությունը պարուրած ականապատ դաշտ»:

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում