Գլխավոր Լրահոս

Պետքարտուղարությունն արձանագրել է պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին

Պետքարտուղարությունն արձանագրել է պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածության փաստը 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով․ այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում։ Դրանում նշվում է, որ Ադրբեջանը «վերականգնել է վերահսկողությունն Արցախի չորս շրջանների նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ», իսկ մնացած շրջանները վերադարձվել են հրադադարի արդյունքում:

«Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում կողմերը հայտնել են զգալի զոհերի և վայրագությունների մասին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է վերահսկողությունը չորս հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը հանգեցրել է Ադրբեջանին երեք լրացուցիչ տարածքների նկատմամբ վերահսկողության փոխանցմանը, ինչպես նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը», - ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ 1995 թվականից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա է: Բացի այդ, հիշատակվում է հուլիսի 12-16-ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշում, մարդկային զոհերով ուղեկցված սահմանային բախումների մասին:

Զեկույցում նաև նշվում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, որով սահմանափակումներ են մտցվել կարծիքների արտահայտման, հավաքների և տեղաշարժի ազատության վրա: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում