Գլխավոր Լրահոս

Լավրովն ու Զարիֆը քննարկել են հետպատերազմական տարածաշրջանը

Լավրովն ու Զարիֆը քննարկել են հետպատերազմական տարածաշրջանը

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել տարածաշրջանի երկրների դերն այդ գործընթացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադար։ Մենք ընդգծեցինք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարացի հիմքով դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների: Դիտարկեցինք նաև այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում