Գլխավոր Լրահոս

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Այվազյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Այվազյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 26-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել։

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքեր, այլև գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք։ Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն։ Եվ մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- նշել է Այվազյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ էր ուղղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որում նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում