Գլխավոր Լրահոս

Լավրովը ժամանում է Երևան՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ համաձայնությունների կատարումը

Լավրովը ժամանում է Երևան՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ համաձայնությունների կատարումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին, կժամանի Երևան, որտեղ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ին ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շփումների ընթացքում ենթադրվում է «հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»:

Բանակցությունների առաջնային թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարումը։ «Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին», - նշել է Զախարովան:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ Լավրովի ուշադության կենտրոնում։ Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվել է նաև Թեհրանում Լավրովի ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում