Գլխավոր Լրահոս

147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու համար «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն կալանավորվել է

147 ընտրողի 9 մլն դրամ ընտրակաշառք տալու համար «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն կալանավորվել է

Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռուբեն Խլղաթյանը, Ջանֆիդա գյուղի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Ռուբեն Խլղաթյանը համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակչի հետ` արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդայի բնակչի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9 մլն դրամը նրան փոխանցելու և այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Վերջիններս գումարի փոխանցման պահին ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` տան բակից»,- նշված է հաղորդագրությունում։

Ռուբեն Խլղաթյանին և Ջանֆիդայի բնակչին մեղադրանք է առաջադրվել։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում