Գլխավոր Լրահոս

Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին

Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը։ Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ապագայի փոխգործակցության տեսլականը:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված համագործակցությունն ու փոխըմբռնումը և համոզված եմ, որ ամենօրյա անկոտրում աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»,- նշված է ուղերձում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում