Գլխավոր Լրահոս

Ընտրությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ, հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

Ընտրությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ, հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

Հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրական հանցագործությունների դեպքերով հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Քրեական գործերից ամենաշատը՝ 33-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով։ Ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար հարուցվել է 6-ը քրեական գործ, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար՝ 3-ը քրեական գործ և այլն։

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանց նկատմամբ։ Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան։

«Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ»՝ և «Վերելք»՝ 1-ական»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում