Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում հաղթեց իրանցի ըմբշամարտիկին և դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադալի Սարավիին։ 3:1 հաշվի ժամանակ Ալեքսանյանը ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը և հաղթեց 4:1 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովին, իսկ քառորդ եզրափակչում նա պարտության էր մատնել Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում