Գլխավոր Լրահոս

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայտնում է Արմենպրեսը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14,733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Ոսկե մեդալ նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին:

https://civilnet.am/news/627880/%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%ac%d5%a5%d6%84%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a5%d5%af%d5%a1%d5%be-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a5%d5%a6%d6%80%d5%a1%d6%83%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում