Գլխավոր Լրահոս

Միացյալ Թագավորությունը 500 000 ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝ աջակցելու Արցախի ականազերծմանը

Միացյալ Թագավորությունը 500 000 ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝ աջակցելու Արցախի ականազերծմանը

Միացյալ Թագավորությունը 500 000 ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների ականազերծմանը: Այս մասին հայտնում է Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին տրված ֆինանսավորումը հնարավորություն կտա դասընթացներ և անձնակազմ տրամադրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականների հեռացմանը և ականապատված տարածքները կիրառման համար անվտանգ դարձնելուն»,- հայտնում են դեսպանությունից։

Միացյալ Թագավորոությունը կոչ է անում այլ երկրներին՝ աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը` օգնելու հակամարտությունից տուժած հազարավոր անձանց նորովի կառուցել իրենց կյանքը և հակամարտության կամ չպայթած զինամթերքի պատճառով իրենց տներից հեռանալուց հետո վերադառնալ տարածաշրջան։

«Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներն աշխարհում ամենաշատ ականապատված տարածքներից են, որի հետևանքով հաճախ գրանցվում են քաղաքացիական անձանց կյանքեր կորցնելու կամ ճակատագրական վնասվածքներ ստանալու դեպքեր։ ՄԹ նվիրատվությունը կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունից օգտվելու և  Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու համար` դասընթացներ և ականազերծման տեխնիկական աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր օգնում են տարածքն ավելի անվտանգ դարձնել: Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Ուստի մենք դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ աջակցելու հավաքական ջանքերին, նպատակ ունենալով տարածաշրջանում բոլորի համար անվտանգություն ապահովել»,- ասել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում