Գլխավոր Լրահոս

Դատարանը մերժել է 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը, նա ազատ է արձակվել

Դատարանը մերժել է 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը, նա ազատ է արձակվել

Դատարանի մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մարինե Մալախյանի ձերբակալությունը։ Դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի և ուսուցչի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետքերով քրեական գործ է հարուցել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Սեպտեմբերի 9-ին Մարինե Մալախյանը ձերբակալվել էր։

«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1 500 դոլար, որից 1 000 դոլարը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարն անձամբ տվել է տնօրենին»,- ասված էր ոստիկանության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 3-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Մարինե Մալախյանին 122 դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում