Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ

Ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է ՝ պաշտոնեական կեղծիքներ կատարելու և խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

«ԱԱԾ-ում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են նաև, որ քրեական գործի շրջանակներում պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Հայաստանի զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

«ԱԱԾ-ն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

https://civilnet.am/news/473948/%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%b6-%d5%a2%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%a3%d5%a1%d5%ac%d5%bd%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%b6%d6%80%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում