Գլխավոր Լրահոս

ԱԱԾ նախկին պաշտոնյայի ունեցվածքը՝ ապօրինի գույքի բռնագանձման առարկա

ԱԱԾ նախկին պաշտոնյայի ունեցվածքը՝ ապօրինի գույքի բռնագանձման առարկա

Հայաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով առաջին հայցադիմումը, որը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին ու նրա կնոջը՝ Անուշ Անտոնյանին։

Դատախազությունը դատարանից պահանջում է հօգուտ Հայաստանի հանրապետության բռնագանձել նրանց պատկանող Երևանի Հյուսիսային պողոտայի բնակարանը կամ դրա միջին շուկայական գինը՝ 187,2 միլիոն դրամի չափով, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին կամ դրա շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամի չափով, նաև՝ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8 մլն դրամի չափով, «Օրանժ գազ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 215,7 միլիոն դրամի չափով։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել ևս 14,3 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ 

Որոշվել է նաև հայց ներկայացնել դատարան՝ Սերոբ Հարությունյանի որդուց՝ Հարություն Հարությունյանից բռնագանձել Երևանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը կամ գույքի շուկայական միջին արժեքը՝ 34,7 միլիոն դրամի չափով, Porsche Panamera մեքենան կամ դրա շուկայական արժեքը՝ 11,2 միլիոն դրամի չափով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում