Գլխավոր Լրահոս

Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով

Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով

Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հունանյանի խոսքով՝ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, և հայկական կողմը Կրեմլին է դիմել։

«Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - «Ազատությանը» ասել է Հունանյանը։

***

Սեպտեմբերի սկզբին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Թուրքիայի և Հայաստանի մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքի հիման վրա։

https://civilnet.am/news/631548/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A7-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1%D5%A5%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8%E2%80%A4-%D5%A6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE%D5%A1/

«Արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս դրական ազդակների փոխանակումը։ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին և նախկինում մասնակցել է համապատասխան միջնորդական առաքելություններում»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով 2009 թվականի ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կայացմանը նպաստել էր Ռուսաստանը։ Զախարովան նշել է, որ դրանք կյանքի չկոչվեցին։

Վերջին ամիսներին պարբերաբար Երևանից ու Անկարայից հայտարարություններ են հնչում միմյանցից «դրական ազդակներ» ստանալու վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարել է, որ «Թուրքիայի դրական ազդակներին Հայաստանը դրական ազդակներով կպատասխանի»։

Օրերս ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է․ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»։

https://civilnet.am/news/633243/%D5%A7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B8%D6%80-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF-%D5%A7-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում