Գլխավոր Լրահոս

Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով նախանիստին

Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով նախանիստին

Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ է լինելու, ու Հայաստանը մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով, քանի որ այդ ձևաչափով է լինելու նախահանդիպումը։ Քննարկվելու են հետագա անելիքները․ դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նախանիստն անցկացվելու է Մոսկվայում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը 3+3 ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե այդ հարթակում չքննարկվեն հարցեր, որոնցով ներգրավված ենք այլ ձևաչափերում։ «Հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ նրանք կիսում են այդ տեսակետը»,- նշեց Փաշինյանը։ 

Նոյեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով 3+3 ձևաչափի մասին, ասել էր՝ «Հայաստանը վերապահումներ ունի 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի հետ կապված»։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով հետաքրքրված է, բայց 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ձևաչափով: 

https://civilnet.am/news/635573/%d5%b1%d6%87%d5%a1%d5%b9%d5%a1%d6%83%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

3+3 ձևաչափի մասին

2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների մասնակցությամբ համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Թուրքիան։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում 2020-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր «Վեցի հարթակ» ստեղծելու մասին։ 

Ներկայում գործընթացում ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանը։ Մոսկվան հայտարարել է, որ «եկել է ժամանակը ձևաչափը գործնական հուն մտցնելու համար»։ 

https://civilnet.am/news/635573/%d5%b1%d6%87%d5%a1%d5%b9%d5%a1%d6%83%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Ինչ վերաբերում է Վրաստանին՝ այդ երկրի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին խորհրդարանում հաստատել է, որ իր երկիրը չի մասնակցելու ձևաչափին, և ինքն այդ մասին տեղյակ է պահել Թուրքիա և Ադրբեջան իր այցերի ընթացքում։ Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թբիլիսիից հնչում են «հակասական հայտարարություններ»՝ նկատի ունենալով Զալկալիանիի հոկտեմբերին արած հայտարարությունը․ «Չնայած Ռուսաստանի հետ հակասություններին՝ Վրաստանը պետք է ինչ-որ ձևով մասնակցի տարածաշրջանային խոշոր նախագծերին»։ Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է այդ պնդումը՝ այն անվանելով լրատվամիջոցների սխալ մեկնաբանություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում