Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն ողջունում է Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի՝ բանագնացներ նշանակելու հայտարարությունները

ԱՄՆ-ն ողջունում է Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի՝ բանագնացներ նշանակելու հայտարարությունները

Միացյալ Նահանգները ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայից և Հայաստանից հնչող հայտարարությունները։

«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի՝ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու մասին հայտարարությունները»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր․ «Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»։ Թուրքիայի արտգործնախարարն ընգծել էր, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ իրականացվելու է Ադրբեջանի հետ համատեղ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել է, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում