Գլխավոր Լրահոս

Աշխատողն իր հաշվին կորոնավիրուսի թեստավորում չի անի․ որոշումը հակասահմանադրական է ճանաչվել

Աշխատողն իր հաշվին կորոնավիրուսի թեստավորում չի անի․ որոշումը հակասահմանադրական է ճանաչվել

Աշխատողն այլևս ստիպված չի լինի իր հաշվին ամեն շաբաթ գործատուին ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայացնել, եթե նա կորոնավիրուսի պատվաստում չի անցել։ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի այդ հավելվածը։

Ընդդիմադիր պատգամավորները Բարձր դատարանում վիճարկել էին առողջապահության նախարարի 2021-ի օգոստոսի 20-ի hրամանը, ըստ որի՝ պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ թեստի պատասխան ներկայացնեն գործատուներին:

Դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց հարցի վերաբերյալ իր որոշումը, որը տարբեր կերպ մեկնաբանեցին ընդդիմադիրները և առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը գրել էր․ «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր հայրենակիցների վրա թողնելը հակասահմանադրական է: Բարձր դատարանի որոշում»։

Առողջապահության նախարարությունը, սակայն, նշում է, որ սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից:

«Նախարարի հրամանի բոլոր հավելվածների. «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,- հայտարարել էին նախարարությունից։

Առողջապահական գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչ միջոցներով աշխատողները պետք է թեստավորվեն, եթե պետությունը չունի անվճար թեստավորում ապահովելու պարտավորություն, իսկ աշխատողի դեպքում այդ դրույթը ճանաչվել է հակասահմանադրական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում