Գլխավոր Լրահոս

Ինչ տեղի չունեցավ 2021-ին

Ինչ տեղի չունեցավ 2021-ին

Ամեն տարեվերջի ընդունված է ամփոփել, թե ինչ եղավ անցնող տարում։ Այս սյունակում ես նշում եմ այն, ինչ կարող էր կամ պետք է տեղի ունենար` լավ կամ վատ, սակայն տեղի չունեցավ 2021-ին։ Սա բոլորովին չի նշանակում, որ թվարկվածից որոշ կետեր կատարվեն արդեն 2022-ին։

Այսպես, ինչ տեղի չունեցավ 2021-ին․

2020-ի պատերազմում ծանր պարտությունից հետո վարչապետի անհապաղ հրաժարական տեղի չունեցավ։ 2021-ի փետրվարի սկզբին Իմ քայլը հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Վարչապետն իր հրաժարականի մասին ավելի ուշ հայտարարեց։

Ռազմական հեղաշրջում չեղավ՝ չնայած գլխավոր շտաբի գեներալների՝ վարչապետի հրաժարական պահանջող կոչին։ 

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցությունը, ինչպես նաև իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չփլուզվեցին՝ չնայած անդամների որոշ արտահոսքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին չմասնակցեց Սուրբ ծննդյան պատարագին. ինքնամեկուսացել էր, որ մի քանի օրից Պուտինին ու Ալիևին հանդիպի։  

Վազգեն Մանուկյանը վարչապետ չդարձավ, ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը իշխանության չհասավ։

Մարտի 1-ի գործը ավարտին չհասավ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ բանտ չնստեց։

Մայիսի 9-ին առաջին անգամ Հայաստանից ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չգնաց։ Ընդհանրապես, Հայաստանի բարձրագույն ղեկավարներից ոչ ոք Արցախ չայցելեց։

Հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՀԱՊԿ-ը ուղղակի ռազմական օգնության չհասան։

Խաղաղության դարաշրջան չբացվեց։

Թուրքիան սահմանը չբացեց։

«Զանգեզուրի միջանցք» չբացվեց։

Գերիներից շատերը չվերադարձան, գերիները «մեկ-երկու ամսից» ավելի մնացին Ադրբեջանում։ 

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չստեղծվեց։


Ո՛չ մի զինվորական, ո՛չ մի քաղաքական ու պետական այր մեղքը չընդունեց պատերազմում պարտության համար։

Սահմանում Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային նահանջ չեղավ։

Մակրոտնտեսական անկայունություն չեղավ՝ չնայած ներքաղաքական անկայուն իրավիճակին։ Դրամի դևալվացիա և փլուզում նույնպես չեղավ։

Ամուլսարի հանքը չբացվեց։ Ոչ էլ հայտարարվեց փակվելու մասին։

Նոր լոքդաուն չեղավ՝ չնայած կորոնավիրուսի նոր ալիքին։

Նախկինների վերադարձ իշխանության չեղավ՝ չնայած Փաշինյանի վարկաբեկված և թուլացած լինելուն։

Բուհերը ապաքաղաքական չդարձան․ իշխող կուսակցության ղեկավարները տեղեր զբաղեցրին բուհերի հոգաբարձուների խորհուրդներում։


Արթուր Ղազինյանը 16-րդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ։

Էլ ինչ չեղավ․ շարունակեք մեկնաբանությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում