Գլխավոր Լրահոս

ԵԶԲ-ն մտադիր է համաֆինանսավորել «Հյուսիս-հարավ»-ի 4-րդ տրանշը

ԵԶԲ-ն մտադիր է համաֆինանսավորել «Հյուսիս-հարավ»-ի 4-րդ տրանշը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր է համաֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագրի 4-րդ տրանշը։ Այս մասին այսօր ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանն ասել է ԵԶԲ-ի կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովը։

Նա նշել է ԵԶԲ-ի պատրաստակամության մասին՝ հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանասավորելու ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ»-ի 4-րդ տրանշը։

Բեգլարյանը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքները բանկի հետ և խնդրել հաջորդ հանդիպման համար մշակել կոնկրետ առաջարկներ: Շատալովը, իր հերթին, խոստացել է հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել իրենց կողմից մշակված և համակարգված առաջարկությունների ու նախաձեռնությունների ցանկը:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել դեռ 2009թ. և ավարտել 2017թ․։ Չնայած նրան, որ Հայաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 1-ին և 2-րդ տրանշներով ստացել է նախատեսված $230 մլն վարկային միջոցները, այդուհանդերձ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վրա որևէ աշխատանք դեռ չի իրականացվել։ Նախատեսվում է, որ աշխատանքների մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին, թեև ավելի վաղ որպես աշխատանքների մեկնարկի ժամկետ նշվում էր այս տարվա մայիսը։

Հայաստանին հերթական՝ 3-րդ տրանշի հատկացումը ($160 մլն) նախատեսված է ԱԶԲ-ի տնօրենների խորհրդում քննարկել ընթացիկ տարվա նոյեմբերին։ 4-րդ տրանշով ԱԶԲ-ն Հայաստանին պետք է հատկացնի $100 մլն։ Գումարների հատկացման հարցը բանկի տնօրենների խորհուրդը կքննարկի 2014թ. մայիսին։

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ ԱԶԲ-ն այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցների հատկացումը, իսկ կառավարության համաֆինանսավորումը պետք է կազմի $462 մլն։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում