Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով

ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով». այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի ուղիները՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ «Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

***

Մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը, շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ, այն վերցրել իր վերահսկողության տակ։ Փառուխից տարհանվել է բնակչությունը։ Խրամորթ գյուղից էլ տարհանվել են կանայք և երեխաները։

Մարտի 24-ի երեկոյան դրությամբ ռուսական խաղաղապահ ուժերը բանակցում էին ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում