Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարվեց․ Փաշինյանը կհրապարակի՞ խոստացված բանակցային փաստաթղթերը

ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարվեց․ Փաշինյանը կհրապարակի՞ խոստացված բանակցային փաստաթղթերը

ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների ավարտի մասին։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների փակումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, ըստ նախարարների խորհրդի համապատասխան որոշման, որն ընդունվել էր 2025-ի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ի ֆիննական նախագահությանը համատեղ դիմումից հետո։

Կազմակերպությունն ընդգծել է, որ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանակում է Մինսկի գործընթացի վերջնական փակումը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմումն օգոստոսի 8-ին ստորագրել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։

Նոյեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը կհրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դե յուրե լուծարումից հետո։

«Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդտեղ այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Կհրապարակվեն 2016-ի ապրիլի, հունիս, հուլիս, օգոստոսի առաջարկությունները և կիմանաք ինչ է բանակցվել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի վրա հիմնված ձևաչափ է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար։ Այն գործում է 1990-ականների սկզբից։ Այն ունի երեք համանախագահ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան. մշտական ​​անդամներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Խմբի խնդիրներն էին՝ ապահովել Երևանի և Բաքվի միջև բանակցությունները, օգնել նրանց կնքել խաղաղության համաձայնագիր, ապա տարածաշրջանում տեղակայել ԵԱՀԿ խաղաղապահ ուժեր։ Համանախագահների վերջին համատեղ հայտարարությունն արվել է 2021-ի դեկտեմբերի 7-ին։ 2022-ից ի վեր խումբը փաստացի չի գործում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում