Գլխավոր Լրահոս

Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության քարտուղարը ցանկանում է, որ Ղարաբաղում երկրորդ ճակատ բացվի

Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության քարտուղարը ցանկանում է, որ Ղարաբաղում երկրորդ ճակատ բացվի

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում՝ Ռուսաստանի շահերի ոլորտում, լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Pravda կայքը։

«Այն բանից հետո, երբ այսօր [մարտի 26] Լեռնային Ղարաբաղը իր տարածքում ռազմական դրություն մտցրեց, կարող եմ ասել՝ այնտեղ իսկապես իրադարձություննե՛ր են տեղի ունենում։ «Բայրաքթարները» ոչ միայն մեր տարածքում են արդուկում օրքերին [ֆանտաստիկ գրականությունում՝ մարդանման կենդանիներ - խմբ․]․ նրանք աշխատել են Լեռնային Ղարաբաղում։ Եվ այնտեղ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ զորքերով օգնելու համար։ Բայց նրանք այնտեղից զորքերը հանել ու անցյալ շաբաթ ուղարկել են մեր երկիր։ Մենք հետևում էինք շարժվող այդ շարասյուներին: Եվ մենք հասկանում ենք՝ օգնությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, դժվար թե այնտեղ հայտնվի»,- ասել է Դանիլովը։

«Թե ինչպես կավարտվի այս իրավիճակը, դեռ հայտնի չէ։ Բայց եթե Ռուսաստանի Դաշնության համար բացվեն երկրորդ ճակատներ, որը նա արհեստականորեն ստեղծեց սեփական գործողություններով իր կարճ պատմության ընթացքում, ապա դրանք մեզ որակապես շատ կօգնեն»,- հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

***

Օրեր առաջ Ուկրաինայի Գերագույն ռադան իր Թվիթերի էջում գրառում էր արել, որ իբր Ղարաբաղից ռուսական զորքեր են ուղարկվում Ուկրաինա։ Ավելի ուշ թվիթը հեռացվեց։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում