«Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը [2020 թ. նոյեմբերի 9-ի - խմբ․], նրա կողմից որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող»,- մարտի 31-ին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Արցախում՝ Փառուխում և Քարագլխում տեղի ունեցող դեպքերին:
Էրդողանի կարծիքով՝ «տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի վրա, որին էլ հետևել է պատասխան պաշտպանական գործողություն»:
«Եռակողմ հայտարարության հիման վրա կարևոր է ապահովել Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- ասել է Էրդողանը:
Այսօր` ավելի վաղ, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին պետք է դրական պատասխան տրվի: Չավուշօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների դրական ազդակներին՝ կարևորելով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն ու վստահության բարձրացմանը միտված քայլերը:
https://civilnet.am/news/656005/%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6%d5%bd-%d5%af%d5%a1%d6%80%d5%b3-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%af%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d5%b6%d6%84%e2%80%a4-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87/Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
Civilnet











