Գլխավոր Լրահոս

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման վերաբերյալ հայտարարությունը։

«Ի պատասխան ԶԼՄ֊ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,- գրել է Հունանյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, լրագրողների հետ զրույցում ամփոփելով Լատինական Ամերիկա կատարած իր այցերը, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ խոսելով հատուկ ներկայացուցիչների առաջիկա երրորդ հանդիպման մասին։

«Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր հարցեր, որոնց ուղղությամբ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու։ Համաձայնություն կա սահմանների վերաճշգրտման հարցում»,- ասել է Չավուշօղլուն:

«Ինչպե՞ս է այն իրականացվելու, կամ արդյոք ընդհանուր հանձանժողո՞վ է ստեղծվելու» հարցադրում անելով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը որպես օրինակ է բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը։

***

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում