Գլխավոր Լրահոս

Իշխանությունն ուզում է հասկանալ՝ որքան «փող է շրջանառվում» խաղադրույքների դաշտում

Իշխանությունն ուզում է հասկանալ՝ որքան «փող է շրջանառվում» խաղադրույքների դաշտում

Ազգային ժողովը նպատակ ունի արգելել խաղադրույքները հատուկ սարքերի միջոցով։ Այդ նպատակով խորհրդարանում մայիսի 24-ին քննարկվեց ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունը, որը բերել էին իշխանական պատգամավորները։

«Երբ ուժի մեջ մտնի օրենքը, Հայաստանում հնարավոր չի լինի իրականացնել կանխիկով խաղադրույք, այնուհետև վեց ամիս հետո հնարավոր չի լինի խաղադրույք իրականացնել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում»,- ասաց նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ըստ վիճակագրության՝ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում։

«Այսուհետ հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվների ու բանկային քարտերի միջոցով։ Մենք անցնում ենք հարյուր տոկոսանոց անկանխիկ խաղադրույքի քաղաքականության»,- շեշտեց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, թե սա խաղամոլության դեմ պայքարի հերթական քայլն է։

Նա ասաց, որ այս օրինագիծը իշխանությանը հնարավորություն կտա «որոշակի պատկեր տեսնել, թե ինչ իրավիճակ է ոլորտում»։

Նախագիծը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելու նպատակով։ Իրավական ակտի հիմնավորման տեքստում նաև վիճակագրական տվյալներ կան։ Ըստ այդմ՝ եթե 2018-ին խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, մինչդեռ 2019-ին այդ գումարը ավելացել է ավելի քան 3,3 անգամ՝ հասնելով 1,1 տրիլիոն դրամի, իսկ 2020-ի միայն առաջին 10 ամիսներին այս թիվը արդեն հասել էր 1,5 տրիլիոն դրամի: Ըստ նախագծի հեղինակների՝ 2021-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Նշվում է նաև, որ ավելացել է խաղացողների թիվը. 2018-2020-ին այն բարձրացել է գրեթե 2,5 անգամ՝ 18 093-ից հասնելով 44 082-ի: Այսինքն՝ 2020-ին, 2018-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: 

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում