Գլխավոր Լրահոս

USAID-ը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանի կառավարությանը

USAID-ը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանի կառավարությանը

Հայաստանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում են ստորագրել համագործակցության դրամաշնորհային նոր համաձայնագիր, որով ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրումը կազմելու է 120 միլիոն դոլար։ 

Հունիսի 23-ի կառավարության նիստում կառավարությունը որոշում է ընդունելու համաձայնություն տալ այս համաձայնագրի կնքմանը։ Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում: 

120 միլիոն դոլարից 68,5 միլիոնը կուղղվի ժողովրդավարության խթանման համար, իսկ 51,4 միլիոնը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար։ «Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,-նշված է կառավարության հիմնավորումներում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում