Գլխավոր Լրահոս

ՀՀ վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում

ՀՀ վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` Հայաստանում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից, հաղորդում է Regnum-ը։

Փոփոխություններով նախատեսվում է Ռուսաստանի տարածքում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները, երբ նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում։

«Դրանով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները»,- նշել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։

Ավելի վաղ Պետդումայում վարորդական վկայականների վերաբերյալ նմանատիպ որոշում էր կայացվել նաև Ղրղըզստանի քաղաքացիների դեպքում։

Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը գործում է 2017-ի հունիսի 1-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում