Գլխավոր Լրահոս

Միկա Բադալյանը դիմակ է վաճառել պետությանը և չի վճարել հարկերը

Միկա Բադալյանը դիմակ է վաճառել պետությանը և չի վճարել հարկերը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ընդդիմադիր բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել (Միկա) Բադալյանը, որն այժմ կալանավորված է, կորոնավիրուսի համավարակի շրջանում ԱՁ է ստեղծել, դիմակներ է վաճառել պետական մարմիններին, այնուհետև չի կատարել հարկային պարտավորությունները, և ՊԵԿ-ը դիմել է Սնանկության  դատարան՝ Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ 

Կորոնավիրուսի համավարակի տարածումը մեծ վնաս պատճառեց տնտեսության շատ ճյուղերի, բիզնեսների, սակայն բժշկական սարքավորումներ, պարագաներ և ախտահանիչ նյութեր արտադրողների ու վաճառողների համար սա մեծ հնարավորություն էր։ Այդ շրջանում որոշ մարդիկ փորձել են օգտվել ընձեռված հնարավորություններից, բիզնես են հիմնել, բժշկական պարագաներ վաճառել պետական մարմիններին։ 

Միկա Բադալյանն էլ է որոշել օգտվել ստեղծված իրավիճակից։

Բադալյանը 2020-ի հունիսի 19-ին գրանցել է «Միքայել Բադալյան Արթուրի» ԱՁ-ն։ ԱՁ-ի նույն հասցեում է գրանցված նաև նրան պատկանող ՀԿ-ն՝ «Ազատագրում» հայրենասիրական ժողովրդական շարժումը։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Բադալյանն էլ է հաշվառված նույն հասցեում։ 

Ըստ գնումների ARMEPS համակարգի՝ Բադալյանի ԱՁ-ն 2020-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած հատվածում դիմակների մատակարարման պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ։ Կնքվել է վեց պայմանագիր, բոլորը մեկ անձից գնման ընթացակարգով։ 

Բադալյանը դիմակներ է մատակարալել Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարաններին, ԿԳՄՍ նախարարությանը, ԴԱՀԿ-ին։ 

Պայմանագրերի ընդհանուր արժեքն է 36,5 մլն դրամ։ Դիմակների միավորի գինը տատանվել է 15-25 դրամի սահմաններում։

Սակայն բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ բիզնեսմեն Բադալյանը չի կատարել իր հարկային պարտավորությունները, որը կազմել է շուրջ 1,5 մլն դրամ։

2021-ի սեպտեմբերին ՊԵԿ-ը դիմել է սնանկության դատարան Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Դիմումը ընդունվել է վարույթ, սակայն Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռ դեռևս չի կայացվել։

Բադալյանը ներկայում կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով։ Ըստ նախնական տվյալների՝ Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում