Գլխավոր Լրահոս

Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա ընտանիքն ու փոխկապակցված այլ անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցման համակարգից։

Ըստ ծանուցման՝ դատախազությունում իրականացվել  է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և Աբրահամյանն ու իր մտերիմները հրավիրվել են դատախազություն՝ պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն են հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձինք՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը), Հովիկ Աբրահամյանի ազգականներից Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։ 

Նրանք դատախազություն են հրավիրվել սեպտեմբերի 5-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում