Գլխավոր Լրահոս

Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակալվածների թվում կա ՀՀ քաղաքացի

Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակալվածների թվում կա ՀՀ քաղաքացի

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում է, որ բացահայտել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչին և այդ գործում ներգրավված այլ անձանց, որոնց թվում կա ՀՀ քաղաքացի: Հայաստանի գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու հարցում:

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչը, ըստ ՌԴ ԱԴԾ-ի, հանդիպսանում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նշենք, որ պաշտոնական Կիևը հերքում է իր մասնակցությունը:

Անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ, Ղրիմի կամրջի պայթեցման գործով հայտնաբերվել է ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակից, նրանցից ութը ձերբակալվել են։

Հետաքննությունը պարզել է՝ պայթուցիկ սարքը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներում՝ 22 770 կգ ընդհանուր քաշով և օգոստոսի սկզբին Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել է Բուլղարիա, այնուհետև տեղափոխվել Վրաստան, ապա` Հայաստան։ 

«Բեռի փոխադրմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն` ծնված 1975 թ., Դենիս Կովաչը` ծնված 1979 թ., Ռոման Սոլոմկոն` 1971 թ. ծնված, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով միջնորդ անձ և ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը` ծնված 1985 թվականին։

2022-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում, «Տրանսալիաս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ-ի կանոններով և փաստաթղթերը փոխարինվել են, որից հետո այն արդեն «Գու Ար Զի Գրուպ» ՍՊԸ-ն (ՀՀ, քաղաք Ալավերդի) ուղարկել է Ռուսաստան, Իսկ ստացողը եղել է «Լիդեր» ՍՊԸ (Մոսկվա):

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ բազայում», - ասված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ին կրկին փոխվում են բեռի փաստաթղթերը, որը բարձվում է Սիմֆերոպոլ մեկնող ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Մախիր Յուսուբովի բեռնատարը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06:03-ին, այն պայթում է Ղրիմի կամրջի վրա։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները` հավաստիացնելով, որ հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու հարցում:

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում