Գլխավոր Լրահոս

Ռուսաստանում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում ուկրաինական հրթիռից ավերված տան տարածք

Ռուսաստանում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում ուկրաինական հրթիռից ավերված տան տարածք

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որպեսզի այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,- լրագրողներին ասել է Հարությունյանը։

Բելգորոդն Ուկրաինայի կողմից հրետակոծության էր ենթարկվել մայիսի 12-ին, հարվածի հետևանքով զոհվել էր 17 մարդ։

***

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք էր մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Ուկրաինան և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են 2022-ի մարտին Կիևի մարզի Բուչա քաղաքում բնակչության զանգվածային սպանություններ իրականացնելու համար։ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է տեղի ունեցածին ռուս զինվորականների մասնակցությունը։

https://civilnet.am/news/781046/%d5%a6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%b8%d5%be%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%9d-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b9%d5%a1-%d5%a1%d5%b5%d6%81%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում