Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցում են Թրամփի խաղաղության պլանի շուրջ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցում են  Թրամփի խաղաղության պլանի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին, հանդիպում են ուկրաինական պատվիրակության հետ Ֆլորիդայում։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում են Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար Անդրեյ Հնատովը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն՝ ուկրաինական պատվիրակության հետ խորհրդակցությունների ժամանակ:

Գործարքը, որը կազմվել է առանց Ուկրաինայի, պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի տարածքներից, կրճատի իր բանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Ռուսաստան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագիրը կազմված է 28 կետից։ Դրանցից հիմնականներն են․

-Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը ճանաչվելու են որպես ռուսական, Խերսոնը և Զապորիժյեն՝ սառեցվելու են ճակատագծով: Ուկրաինական ուժերը պետք է հեռանան Դոնեցկի մարզի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից:

-Ուկրաինական բանակը սահմանափակվելու է 600,000 անձնակազմով:

-Ուկրաինան պետք է Սահմանադրությունում ամրագրի, որ չի միանա ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն չի տեղակայի զորք Ուկրաինայում:

-Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն:

-100 միլիարդ դոլար սառեցված ռուսական ակտիվներ կներդրվեն Ուկրաինայի վերակառուցման մեջ: ԱՄՆ-ն կստանա շահույթի 50%-ը: Ռուսաստանը կվերաինտեգրվի գլոբալ տնտեսության մեջ և կհրավիրվի G8:

-Զապորոժյեի ատոմակայանը կգործարկվի ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) վերահսկողությամբ, էլեկտրաէներգիան կբաշխվի հավասարաչափ՝ 50:50:

-Բոլոր ռազմագերիները կփոխանակվեն, ընտանիքների վերամիավորման ծրագիր կիրականացվի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի 100 օրում, պատերազմի ժամանակ կատարված գործողությունների համար ամբողջական ներում կտրվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում