Գլխավոր Լրահոս

Ժնևում կքննարկվի կրակի դադարեցման մոնիթորինգի ձևաչափը․ Զելենսկի

Ժնևում կքննարկվի կրակի դադարեցման մոնիթորինգի ձևաչափը․ Զելենսկի

Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն կրակի դադարեցման մոնիթորինգի առաքելության աշխատանքը փետրվարի 17-18-ին Ժնևում կայանալիք խաղաղ բանակցություններում: Այս մասին Մյունխենում լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռազմական ասպեկտներով՝ նրանք պետք է ընդունեն մոնիթորինգի առաքելությունը, թե ինչպես կաշխատի այն պատերազմի ավարտի դեպքում, այսինքն՝ կրակի դադարեցման մոնիթորինգը», - ասել է Զելենսկին:

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան կբարձրացնի էներգետիկ զինադադարի թեման, սակայն այդ մասին դեռ չի կարող հրապարակայնորեն խոսել:

Զելենսկին նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսում քննադատել է եվրոպական առաջնորդների բացակայությունը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում՝ դա անվանելով «մեծ սխալ», որն ունի Ուկրաինայի համար բացասական հետևանքներ:

Նա նշել է է, որ Կիևը աշխատում է բանակցություններում «Եվրոպայի շահերը և ձայնը» հաշվի առնելու ուղղությամբ:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ «զիջումների» քննարկումները հաճախ կենտրոնացած են միայն Ուկրաինայի վրա՝ առանց Ռուսաստանի կողմից հավասար փոխզիջումներ պահանջելու: «Չափազանց հաճախ այդ զիջումները քննարկվում են միայն Ուկրաինայի, այլ ոչ Ռուսաստանի համատեքստում», - ավելացրել է նա:

...

Հունվարին և փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցան եռակողմ բանակցությունների երկու փուլ: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ քարտուղար Ռուստեմ Ումերովի խոսքերով, վերջին հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են զինադադարի ներդրման և մարտական գործողությունների դադարեցման մոնիթորինգի մեթոդները:

Ուկրաինայի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել պատերազմը մինչև 2026 թվականի հունիսը: Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը հնարավոր է արդեն մարտին:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում