Գլխավոր Լրահոս

Ուկրաինան աշխատում է արժանապատիվ խաղաղության համար․ Զելենսկի

Ուկրաինան աշխատում է արժանապատիվ խաղաղության համար․ Զելենսկի

«Ուկրաինան աշխատում է արժանապատիվ խաղաղության համար»․ այս մասին ասել է Զելենսկին՝ ԱՄՆ-ում սպասվող խաղաղության համար բանակցությունների ֆոնին։

Նա նշել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է ուկրաինական պատվիրակության ղեկավար՝ Անդրեյ Երմակի փոխարեն։

Նոյեմբերի 28-ին Զելենսկին հայտնեց, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկություններ էին անցկացրել Երմակի մոտ՝ Ուկրաինայում էներգետիկ կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

«Ռուստեմ Ումերովը թիմի հետ արդեն դեպի Միացյալ Նահանգներ ճանապարհին է: Այսօր Ռուստեմի զեկույցն էր, և առաջադրանքը հստակ է՝ օպերատիվ և բովանդակային պատրաստել քայլերի հստակեցումը՝ պատերազմի ավարտի համար»,- հայտարարել է Զելենսկին՝ իր թելեգրամ ալիքում:

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան շարունակում է առավելագույնս կոնստրուկտիվ աշխատել Ամերիկայի հետ, և բոլորը հաշվարկում են, որ Ժնևում հանդիպումների արդյունքները այժմ կմշակվեն Միացյալ Նահանգներում: Նա նշել է, որ պատվիրակության աշխատանքի արդյունքներն ամփոփող հանդիպում կունենան կիրակի օրը:

***

Նոյեմբերի 21-ին Դոլանդ Թրամփը Ուկրաինային է ներկայացրել 28 կետից բաղկացած խաղաղության պլանը և չնայած մինչև նոյեմբերի 27-ը ժամանակ էր տվել Ուկրաինային, ուկրաինական կողմը դեռ որոշում չի կայացրել։ Խաղաղության ծրագրի շուրջ նոյեմբերի 23-ին Ժնևում բանակցություններ են ընթացել ԱՄՆ-ի հետ։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ կողմերը վերահաստատել են՝ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին պահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն: Քննարկումների արդյունքում կողմերը մշակել են թարմացված և կատարելագործված խաղաղության շրջանակ։

ՌԲԿ-Ուկրաինայի աղբյուրներով՝ կողմերին հաջողվել է համաձայնեցնել ԱՄՆ-ի պլանի նորմերի մեծ մասը: Բացի այդ, վիճելի կետերից զգալի մասը ճշգրտվել են, այդ թվում՝ զինված ուժերի թվաքանակի , Զապորոժյեի ատոմակայանի, գերիների փոխանակման և դատապարտվածների վերադարձի ձևաչափի մասին:

Նաև անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղարկում է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին Մոսկվա, իսկ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլին՝ Կիև: Ակնկալվում է, որ ամերիկյան պաշտոնյաները կքննարկեն խաղաղության պլանը՝ պատերազմի ավարտի համար:

Թրամփի պլանը նախատեսում է Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը՝ որպես ռուսական տարածքներ, մինչդեռ Խերսոնը և Զապորիժյեն սառեցված կարգավիճակ կստանան։ Ուկրաինական զորքերը պետք է հեռանան Դոնեցկի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներից։ Ուկրաինական բանակը կսահմանափակվի 600,000 անձնակազմով, իսկ երկիրը սահմանադրորեն պետք է ամրագրի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն զորք չի տեղակայի Ուկրաինայում։ Երաշխիքների մասով՝ եթե Ռուսաստանը կրկին ներխուժի, բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն։ Նախատեսվում են նաև ռազմագերիների փոխանակում, ընտրություններ 100 օրում, ներում պատերազմական գործողությունների համար և այլ կետեր։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում