Գլխավոր Լրահոս

Մոսկվան մեկնաբանել է Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին

Մոսկվան մեկնաբանել է Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին

Բաքվի հայտարարությունները` Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա «կանխամտածված» հարձակումների մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ բացատրություններ երկրի դեսպանատան՝ Ուկրաինայում վնասների վերաբերյալ: Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին «անկեղծ ցավակցություն են հայտնել Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի և տարածքի վնասների համար»:

«Միաժամանակ նշվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի համալիրի վնասները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել Ուկրաինայի զինված ուժերի օդային պաշտպանության համակարգերի անճշտության հետևանքով»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ադրբեջանական կողմը տեղեկացվել է նաև, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում օրինական ռազմական թիրախների՝ ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների վրա, այդ թվում՝ Կիևում գտնվողների: Հարվածների պլանավորման ժամանակ մանրակրկիտ վերահսկվում են մարտական կիրառման տվյալները՝ քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելը բացառելու համար, և հաշվի են առնվում օտար պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու վայրերը:

...

Ալիևը փետրվարի 13-15-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նշել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ շփումներում «բազմիցս» բարձրացրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վնասների հարցը:

2025-ին երեք անգամ տեղեկություն էր տարածվել, թե ռուսական կողմի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում