Գլխավոր Լրահոս

Եվրոպացի առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին

Եվրոպացի առաջնորդներն արձագանքել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին

Եվրոպական երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ՝ արձագանքելով ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած նախագծին:

Հայտարարությանը միացել են Եվրոպական միության մի շարք անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և այլ պետությունների առաջնորդները:

Նրանք, թեև ողջունել են ԱՄՆ-ի ջանքերը, նշել են, որ ծրագիրը դեռ պահանջում է լրացուցիչ աշխատանք:

«Մենք պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա խաղաղությունը կայուն դարձնելու համար։ Մենք հստակորեն պնդում ենք, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի համար առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինան կդարձնեն խոցելի՝ ապագա հարձակումների համար»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող տարրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությունը։

Եվրոպացի առաջնորդները հավաստիացրել են Ուկրաինային իրենց շարունակական աջակցության մասին և հայտարարել, որ կշարունակեն համակարգել գործողությունները Կիևի և Վաշինգտոնի հետ:

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ը վերջնաժամկետ է՝ Ուկրաինայի կողմից իր խաղաղության ծրագրի պայմաններն ընդունելու համար: Նա 28 կետից բաղկացած Խաղաղության ծրագիր է ներկայացրել։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է բոլոր ուկրաինացիներին՝ ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ այժմ երկիրը կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում