Գլխավոր Լրահոս

Թրամփն ասել է, որ Ուկրաինան կարող է հետ վերցնել իր տարածքները Եվրոպայի և ՆԱՏՕ-ի օգնությամբ

Թրամփն ասել է, որ Ուկրաինան կարող է հետ վերցնել իր տարածքները Եվրոպայի և ՆԱՏՕ-ի օգնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինական պատերազմի հարցում՝ ասելով, որ Ուկրաինան, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ, կարող է վերականգնել իր նախնական սահմանները՝ վերագրավելով Ռուսաստանի բռնազավթած տարածքները։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը սոցիալական ցանցում գրել է. «Կարծում եմ՝ Ուկրաինան, ԵՄ-ի աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և ՀԱՂԹԵԼ՝ վերադարձնելով Ուկրաինան իր սկզբնական տեսքով»։

Այս հայտարարությունը կտրուկ տարբերվում է նրա նախորդ դիրքորոշումից, ըստ որի Կիևը պետք է զիջումներ անի Մոսկվային՝ պատերազմին վերջ դնելու համար, այդ թվում՝ տարածքային կորուստների գնով։

Թրամփը նշել է, որ Ռուսաստանի պատերազմը դարձել է աննպատակ, և Մոսկվան «թղթե վագրի» է նմանվում՝ տնտեսական մեծ խնդիրների ֆոնին։ Նա հավելել է, որ այժմ հենց Ուկրաինայի գործողությունների ժամանակն է։

Զելենսկին Fox News-ին ասել է, որ Թրամփը իրենց հանդիպման ընթացքում խոստացել է ավելացնել ճնշումը Մոսկվայի վրա։ «Մեզ պետք է ուղղակի ճնշում հենց Պուտինի վրա՝ էներգետիկայի, ֆինանսների և բանկային համակարգի ուղղություններով։ Մենք մանրամասն քննարկել ենք այս հարցերը և սպասում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցներին»։

Թրամփը չի բացառել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են խոցել ռուսական ինքնաթիռներ, եթե դրանք խախտեն եվրոպական օդային տարածքը։ Սակայն նշել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի անմիջական ներգրավվածությունը կախված կլինի հանգամանքներից։

Եվրոպայում վերջին շաբաթներին բարձր է լարվածությունը՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքի բազմակի խախտումների պատճառով, այդ թվում՝ Լեհաստանի, Ռումինիայի և Էստոնիայի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն, ավելի զգուշավոր է արտահայտվել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռները պետք է որսալ, իսկ խոցել միայն այն դեպքում, եթե դրանք հարձակվեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում