Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը կարող է անհասանելի լինել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոլալդ Թրամփն ասել է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը կարող է անհասանելի լինել։ NBC News-ի հետ զրույցում Սպիտակ Տան ղեկավարը միևնույն ժամանակ ասել է, որ իր կարծիքով համաձայնագիրը կարող է «բավականին մոտ լինել»։
Նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփն ասել է, թե բանակցությունների մեծ դժվարությունն «այդ երկու մարդկանց միջև հսկայական ատելությունն է»։
ԱՄՆ առաջնորդը կրկին չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ բանակցություններից, բայց նշել է, որ դեռևս կա համաձայնագիր ստորագրելու «շատ լավ հնարավորություն»։
Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ, եթե հնարավոր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Միացյալ Նահանգները «պետք է հրաժարվի իր ջանքերից և շարժվի առաջ»:
Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, սկսել է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում ԱՄՆ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կրակի դադարեցման շուրջ բանակցություններ են վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների և այլ պաշտոնյաների հետ։
Տեղադրություն
Civilnet










