Գլխավոր Լրահոս

Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան

Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել էր․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծում է, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր․ «Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- ասել է Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում