Գլխավոր Լրահոս

Ռուսների ներհոսքը Հայաստան՝ թվերով

Ռուսների ներհոսքը Հայաստան՝ թվերով

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ուկրաինայում բռնկված պատերազմի հետևանքով Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդկանց ներհոսք սկսվեց Հայաստան։ Ռուսաստանցիների առաջին ալիքը Հայաստան եկավ փետրվարից սկսած՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո, իսկ երկրորդ ալիքը սկսվեց սեպտեմբերի 21-ին, երբ ՌԴ-ում հայտարարվեց մասնակի զորահավաք (մոբիլիզացիա)։

Միգրացիոն ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ 2022-ի առաջին ինն ամիսներին ՌԴ քաղաքացիների սահմանահատումների հաշվեկշիռը կազմել է 42 176։ Այսինքն՝ այդքանով ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի է մուտք գործել Հայաստան, քան լքել երկիրը։ Մուտքերը կազմել են 786 684, իսկ ելքերը՝ 744 508։

Համեմատության համար 2021-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան ՌԴ քաղաքացիների սահամանահատումների հաշվեկշիռը կազմել էր 14 170։ Իսկ 2021-ի տարեկան տվյալներով՝ ՌԴ 495 646 քաղաքացի էր մուտք գործել Հայաստան, 479 526-ը՝ մեկնել Հայաստանից։ Այսինքն՝ հաշվեկշիռը կազմել էր 16 120։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից ստացված տվյալների համաձայն՝ սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան իրականացվել է 1065 չվերթ և 1064 չվերթ հակառակ ուղղությամբ։ Դրանցից 1049-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանից և 15-ը՝ «Շիրակ» օդանավակայանից։

2021-ի սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան իրականացվել էր 534 և 535 չվերթ, համապատասխանաբար։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ եղել է գրեթե կրկնակի աճ։

ՀՀ քաղաքացիության համար դիմած ՌԴ քաղաքացիների վիաճակագրությունը

#CivilNetCheck-ը ոստիկանությունից ստացած տվյալների ուսումնասիրությամբ պարզել է, որ այս տարվա առաջին ինն ամիսներին 12 324 ՌԴ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանց 97,6 տոկոսը հայեր են և ընդամենը 304-ն են այլազգի։

Ընդհանուր առմամբ՝ ՌԴ քաղաքացիներն այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմածների գրեթե ¾-ն են կազմում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում