Գլխավոր Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են․ Ֆեդերացիայի նախագահ

Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են․ Ֆեդերացիայի նախագահ

Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են, և ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Մխիթարյանի վերադառնալու համար: Այս մասին «Վիվառո Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ պատասխանելով «Ինտերի» 33-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային թիմ հնարավոր վերադարձի մասին հարցին:

«Չեմ կարծում, թե խնդիրը (հավաքականից հեռանալու – խմբ․) կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման: Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը»,- նշել է Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահը հայտնել է նաև, որ Մխիթարյանի որոշման վերաբերյալ չի զրուցել ֆուտբոլիստի հետ։

Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:

Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու մասին հայտարարել էր 2022-ի մարտի 3-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում