Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ քննադատությանը

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ քննադատությանը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ իրենց հասցեին Բաքվի քննադատությունը «զարմանք է առաջացնում»։

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել էր Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները: Ադրբեջանական կողմը խաղաղապահներին մեղադրել էր նաև հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

«ՌԴ զինված ուժերը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը ուսումնական և մարտական խնդիրների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ նախկինում և բազմիցս Ռուսաստանի ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցման ապահովման համատեքստում։ Ավելին, շարասյուների երթուղու համաձայնեցման և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»,- ասված է խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Ծառայաթյունից նկատում են, որ տարբեր հանդիպումներում ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։

«Հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք հրապարակվում են ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրերում, գրանցվում են խաղաղապահների դիտորդական հենակետերի կողմից՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության սարքավորումներ, որոնք թույլ են տալիս դիտարկումն իրականացնել օրվա ցանկացած պահի: Ամենևին վատ չէր լինի, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում